Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելի՛ լրագրողներ,
Ի պատասխան Ձեր հարցումներին տեղեկացնում ենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի տարածքում քարոզչական պաստառներ, քարոզչական տպագիր և այլ նյութերը փակցված (տեղադրված) են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման հիման վրա և պայմանագրերի համաձայն»,-գրել է նա։