Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն աշխատանքի է հրավիրում հարկադիր կատարման ոլորտով հետաքրքրված անձանց Ծառայության հետևյալ բաժինների թափուր պաշտոնների համալրման համար
–առաջատար խորհրդատու (Հիմնական աշխատավարձը 150 799 (մեկ հարյուր հիսուն հազար յոթ հարյուր իննսունինը) ՀՀ դրամ)
-ավագ հարկադիր կատարող (Հիմնական աշխատավարձը 150799 (մեկ հարյուր հիսուն հազար յոթ հարյուր իննսունինը) ՀՀ դրամ)
-հարկադիր կատարող (Հիմնական աշխատավարձը 129 634 (մեկ հարյուր քսանինը հազար վեց հարյուր երեսունչորս) ՀՀ դրամ)
Մրցույթներին մասնակցելու համար փաստաթղթերն ընդունվում են 2021 թվականի հունիսի 9-ից 15-ը ներառյալ, էլեկտրոնային եղանակով ներկայացվելու դեպքում՝ մինչև վերջին օրվա ժամը 24։00 (էլ.փոստի հասցե՝ [email protected]), իսկ թղթային ներկայացվելու դեպքում՝ յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:00-ից 12:00-ն և 14:00-ից 18:00-ն:Մրցույթներն անցկացվում են երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի օգոստոսի 16-ին՝ ժամը 10:30-ին, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական շենքում (հասցե՝ ք.Երևան, Հալաբյան 41ա):
Մանրամասներն՝ այստեղ։