Պարոն ընկեր Քոչարյան, չոբանը իրավունք չունի նստի աթոռին, տան տղամարդը պիտի լինի ղեկավար․ քաղաքացին՝ Քոչարյանին

Ագարակում ընտրողների հետ «Հայաստան» դաշինքի հանդիպման ժամանակ քաղաքացին, դիմելով Ռոբերտ Քոչարյանին, ասաց․

«Պարոն ընկեր Քոչարյան, մենք Ձեզանով շատ հպարտ ենք, շատ բաներ են եղել շատ-շատ դժվարություններ, անտանելի, քեզնից հետո, երբ որ դու պոստդ թողիր, աթոռդ թողիր, մեր Հայաստանը գնաց անդունդը, որովհետև չոբանը իրավունք չունի նստի աթոռին, տրակտորիստը իրավունք չունի լինի գյուղապետ, կրթված մարդը, գիտելիքի մարդը, տան տղամարդը պիտի լինի ղեկավար, տարբերություն չկա երկրի ղեկավարը, թե տան տղամարդը։ Մենք կորցրինք շատ-շատ բաներ, շատ-շատ հողեր 2018-ից 2020 թիվը։

Ես Արմավիրի մարզից եմ, ես շատ գոհ եմ ընկեր Զաքարյանից։ 2016 թվից ես Ջաբրայիլում պոստեր եմ շինել, որովհետև որդիս եղել է զինվոր։ Ես տեսել եմ խրամատները հողի մեջ, ես շինել եմ երեխեքի համար, տարբերություն չկա։ Նույնպես եկել եմ ստեղ՝ Զանգեզուր՝ մեր սիրտը, նույնպես մեր քաղաքապետը, այ էդ ձևի քաղաքապետ առաջին անգամ եմ ես տեսել, այ էդ ձևի հոգատար։ Ես ուզում եմ շուտ, ինչքան շուտ, ով որ պիտի երթա ընտրության, իմանա՝ ում է ընտրում։ Տղամարդը իրա խոսքին պիտի լինի»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել