Արագածոտնի մարզի ոստիականապետ է նշանակվել Տիգրան Կարապետյանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
«ՀՀ ոստիկանության պետի 04.06.2021 թ. հրամանով Տիգրան Վարդանի Կարապետյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետի պաշտոնին»,- ասված է հայտարարության մեջ:
Նշենք, որ Արագածոտնի մարզի նախկին ոստիականապետն էր Վահան Ազգաշյանը, ով պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել։