Հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակն է գլխավորում Արթուր Վանեցյանը։
Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում նրա կենսագրությունը:
Արթուր Վանեցյանը ծնվել է 1979 թվականի դեկտեմբերի 8-ին Երևանում
1995թ. ավարտել է Երևանի թիվ 2 միջնակարգ դպրոցը:
1997-1999թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
1999թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան, իսկ 2003թ.՝ Սանկտ-Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտը:
2000թ. դեկտեմբերից ծառայում է ՀՀ ազգային անվտանգության մարմիններում՝ զբաղեցնելով օպերլիազորից մինչև Երևանի քաղաքային վարչության պետի տեղակալի պաշտոնը:
2002թ. վերապատրաստվել է ՌԴ ԱԴԾ ակադեմիայում:
2015թ. ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով: Բազմիցս խրախուսվել է ՀՀ ԱԱԾ և ՀՀ ՊՆ ղեկավարության կողմից:
2018թ. մայիսի 10-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն:
2018թ. սեպտեմբերի 22-ին ընտրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում:
2019թ-ի հուլիսի 3-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նրան շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
2019թ. սեպտեմբերի 16-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից ազատվելուց հետո հիմնել է «Հայրենիք» կուսակցությունը։
Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար «Հայրենիք» կուսակցությունը միացել է «Հայաստանի Հանրապետական» կուսակցությանը՝ ստեղծելով «Պատիվ ունեմ» դաշինքը։