Ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունք ունեն`ըստ Ընտրական օրենսգրքի 30-րդ հոդվածի առաջին կետի՝
1) միջազգային կազմակերպությունները և օտարերկրյա այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակները ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր.
2) Հայաստանի Հանրապետության այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակներն ընտրությունները նշանակելու օրվան նախորդող նվազագույնը մեկ տարի ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր, և որոնք չեն աջակցում թեկնածուներին կամ ընտրություններին մասնակցող կուսակցություններին:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված միջազգային կազմակերպությունները, օտարերկրյա հասարակական կազմակերպությունները դիտորդական առաքելություն կարող են իրականացնել հրավերի առկայության դեպքում: Միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա հասարակական կազմակերպությունների դիտորդական առաքելությունների կազմում որպես դիտորդ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ընդգրկվել չեն կարող:
Սույն մասում նշված կազմակերպություններին դիտորդական առաքելություն իրականացնելու հրավեր ուղարկելու իրավունք ունեն`
1) Հանրապետության նախագահը.
2) Ազգային ժողովի նախագահը.
3) վարչապետը.
4) Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերում նշված կազմակերպությունների դիտորդական առաքելությունների` ընտրությունների վերաբերյալ ներկայացված զեկույցները տեղադրվում են հանձնաժողովի համացանցային կայքում:
4. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների ներկայացուցիչները հրավերի առկայության դեպքում կարող են ընտրությունների ժամանակ այցելուի կարգավիճակով իրականացնել ընտրական գործընթացի դիտարկում: Հրավերն ուղարկում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:
5. Այլ պետությունների ընտրական մարմինների ներկայացուցիչները հրավերի առկայության դեպքում կարող են ընտրությունների ժամանակ այցելուի կարգավիճակով իրականացնել ընտրական գործընթացի դիտարկում: Հրավերն ուղարկում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը:
Հարկ է նշել, որ 2022 թվակնի հունվարի մեկին Օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում փոփոխություն կլինի, որի համաձայն.
Հայաստանի Հանրապետության այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակներն ընտրությունները նշանակելու օրվան նախորդող նվազագույնը մեկ տարի ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր, որոնց կառավարման մարմնի կազմում, բացառությամբ ժողովի, որևէ ներկայացուցիչ չի մասնակցում տվյալ ընտրություններին թեկնածուի կարգավիճակով, և որոնք չեն աջակցում թեկնածուներին կամ ընտրություններին մասնակցող կուսակցություններին