Ներողամտություն չենք դրսևորելու․ ՃՈ պետ Եգոր Կարապետյանի զգուշացումն ու հորդորը

Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը

«Հարգելի քաղաքացինե՜ր։

Հունիսի 4-ին, «Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված, Ճանապարհային ոստիկանությունն իրականացնելու է ուժեղացված ծառայություն, որի շրջանակներում ուշադրության կենտրոնում են լինելու վարելու իրավունք չունեցող անձանց, մասնավորապես՝ շրջանավարտների կողմից մեքենա վարելու դեպքերը, ինչպես և ճանապարհային երթևեկության այլ կանոնների միտումնավոր խախտումները։
Ծնողներին հորդորում եմ ձեռնպահ մնալ անչափահասներին մեքենա տրամադրելուց, որպեսզի համատեղ կանխենք հնարավոր պատահարները։

Ներողամտություն չենք դրսևորելու որևէ իրավախախտի նկատմամբ, իսկ անհրաժեշտության դեպքում մեքենաները կտեղափոխվեն Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ։

Սիրելի շրջանավարտնե՜ր, շնորհավորում եմ «Վերջին զանգի» կապակցությամբ, մաղթում խաղաղ երկինք և բարի երթ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել