«Իշխող խմբակցության ներկայացուցիչների կողմից չտեսանք որևէ դատապարտող վերաբերմունք՝ տեղի ունեցածի նկատմամբ: Ընդ որում բոլորդ շատ լավ տեղյակ էիք եղել, որովհետև դիերի հետ կապված խնդրին ձեզ ծանոթացրել եմ դեկտեմբերին: Պետությանն ու ժողովրդին ահռելի մեծ ապտակ է հասցվել և որևէ մեկդ, որևէ վերաբերմունք չեք ցուցաբերել»,- այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ ասաց պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:
Նա հորդորեց իշխող խմբակցությանը, որ արտահերթ նիստի ժամանակ նրանք իրենց վերաբերմունք արտահայտեն առողջապահության նախարարի պաշտոնակատարի նկատմամբ:
Մանրամասները՝ տեսանյութում