Տեսչական մարմինը հայտարարում է ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչության փաստաթղթաշրջանառության բաժնի ավագ փաստաթղթավարի, Երևան քաղաքի տարածքային կենտրոնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության բաժնի պետ-տեսուչի և տեսչական մարմնի որակի ապահովման վարչության գլխավոր մասնագետի թափուր հաստիքների առկայության մասին։
Մրցույթին մասնակցելու համար քաղաքացին փաստաթղթերը պետք է ներկայացնի էլեկտրոնային տարբերակով՝ քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում՝ առցանց լրացնելով դիմումը։
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է՝ 2021 թ. հունիսի 7-ը։
Մանրամասները` Տեսչական մարմնի պաշտոնական էջում։