«Ես շարունակում եմ պնդել, որ այսօր այստեղ, այս դահլիճում մենք պետք է վերադառնանք ռեալ կյանք և քննարկենք, օրինակ՝ ինչպե՞ս եղավ, որ մեր հերոս տղաների դիերը պարկերով լցված էին և տեղափոխվում էին դիահերձարանից դիահերձարան»,-այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ ասաց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա նշեց, որ եղել է դիրահերձարանում և տեսել է զարհուրելի տեսարան:
«Կարող է մի օր էլ հայտարարեք, որ ծնողներից մեկին տվել եք ադրբեջանցու դիակ, հիմա նա ամեն օր խնկարկում է դրա առաջ»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում