«Շատ ծանր տեսարանի ականատես եղանք»․ Փաշինյանը՝ զինծառայողների մասունքների ոչ պատշաճ պահման մասին

Նախորդ օրերին մենք շատ ծանր տեսարանի ականատես եղանք, հրապարակվեցին Աբովյանի դատաբժշկական կենտրոնի հայտնի կադրերը։ Ֆունդամենտալ հարցը, որ պետք է պատասխան ստանա՝ արդյո՞ք սա պետության կամ կառավարության վերաբերմունքն է արտահայտում զոհված զինվորների և ընհանրապես հանգուցյալների նկատմամբ։

Այս մասին Նիկոլ Փաշինյանն ասաց կառավարության հերթական նիստին՝ հունիսի 3-ին։

Նա Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանին խնդրեց ներկայացնել, թե ոլորտում 2018 թվականից սկսած ինչ փոփոխություններ են տեղի ունեցել։

Ավանեսյանը ներկայացրեց կատարված աշխատանքները։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ միջադեպի հետ կապված բոլոր աշխատակիցները աշխատանքից ազատվել են։ Նա նաև որոշ խնդիրների մասին բարձրաձայնեց։

«Առողջապահության նախարարը չի կարող ամեն օր ամեն տեղ գնալ, տեսնել՝ ով ոնց է, սա մասնագիտական կրթության, էթիկայի խնդիր է»,-ասաց վարչապետի պաշտոնակատարը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել