Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Տիգրան Արզաքանցյանն այցելել է Գեղարքունիքի մարզ։
«Տիգրան Արզաքանցյանը Կարմիր գյուղում` համակիրների հետ հանդիպմանը, բարձրացրեց սահմանամերձ տարածքների խնդիրները և խոսեց Շորժա գյուղ կատարած այցի մասին: Գործարարի խոսքով՝ ադրբեջանական կողմի սադրանքները տեղի են ունենում այն պատճառով, որ ներկայիս կառավարությունն անկանխատեսելի է և չի կարողանում ճիշտ կողմնորոշվել ռազմավարական գործընկերների ընտրության հարցում: Փաշինյանը չի կարողանում իր խոսքի տերը լինել ո՛չ ժողովրդի, ո՛չ ներդրողների և ո՛չ էլ արտաքին գործընկերների հետ հարաբերություններում»,-ասված է հայտարարության մեջ։
Տեսանյութը կարող եք տեսնել այստեղ։