Ադրբեջանը հայտնել է իր զոհերի ու անհետ կորածների թիվը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Արցախյան երկրորդ պատերազմում կրած մարդկային կորուստների թիվը: Զոհված ադրբեջանցի զինծառայողների թիվը հասել է 2900-ի:

Նշվում է, որ խոսքը մինչ 2021թ. հունիսի 2-ը հուղարկավորված զինծառայողների մասին է: Հաղորդվել է նաև 14 անհետ կորածի մասին:

Նախարարությունը նշել է, որ անհետ կորած զինծառայողների որոնման ու նույնականացման գործընթացը շարունակվում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել