Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ ԿԸՀ-ի երկու հայց է ներկայացրել

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի։

Հարկ է նշել, որ այս պահին Դատական տեղեկատվական համակարգում, նույն որոշման վերաբերյալ երկու հայց է ներկայացված։

Դրանցից մեկի համաձայն՝ Ռոբերտ Քոչարյանը ԿԸՀ–ից պահանջում է անվավեր ճանաչել 31.05.2021թ. թիվ 108-Ա որոշումը։

Մյուս հայցով՝ Ռոբերտ Քոչարյանը ԿԸՀ–ից պահանջում է առոչինչ ճանաչել նույն՝ 31.05.2021թ. թիվ 108-Ա որոշումը։

Իրավաբան.net-ը կապ հաստատեց փաստաբան Արամ Վարդևանյանի հետ։ Նա նշեց, որ թեմայի հետ կապված ավելի ուշ մեկնաբանություն կտա։

Հավելենք, որ երկու գործն էլ գտնվում է դատավոր Լիանա Հակոբյանի վարույթում։

ԿԸՀ-ի մայիսի 31-ի 108-Ա որոշման մեջ նշվում է, որ նկատի ունենալով այն հանգամանքը, որ քաղաքացի Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակով գրանցված է որպես ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների պատգամավորի թեկնածու Կենտրանական ընտրական հանձնաժողովը գտել է, որ նրա հեղինակած գրքի պատկերով պաստառներն իրենց բովանդակությամբ ասոցացվում են նախընտրական քարոզչության հետ։

Որոշման մեջ մասնավորապես ասվում է․

«Քաղաքացի Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի պատկերը և «Հայաստանը կառուցելիս» պաստառները ճանաչել «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզչության հետ ասոցացվող»։

Որոշումն ամբողջությամբ՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել