Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են.
«Հարգելի գործընկերներ,
2020 թվականի Արցախյան պատերազմից հետո ստեղծված Մեղրիի տարածաշրջանի զարգացման բարեգործական հիմնադրամը նախաձեռնել է Հայաստանի հարավ-արևելյան սահմանակետին գտնվող սահմանամերձ Նռնաձոր գյուղի վերակառուցման և վերաբնակեցման ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել նոր բնակելի թաղամասի շինարարություն, որի շրջանակներում կառուցվելու է 30 բնակելի առանձնատներ։ Համաձայն ծրագրի նախատեսվում է գյուղում վերաբնակեցնել Արցախի հարակից տարածքներում բնակված և պատերազմի հետևանքով ունեզրկված բազմազավակ ընտանիքներին։ Ծրագրով նախատեսվում է նաև մի շարք սոցիալական երաշխիքներ։ Ներկայումս ծրագիրը մեկնարկել է և կառուցվում են առաջին երկու առանձնատները։ Հիմնադրամի և վերջինիս կողմից արդեն իսկ իրականացված աշխատանքներին մանրամասն կարող եք ծանոթանալ այցելելով հիմնադրամի պաշտոնական ֆեյսբուքյան էջ`bit.ly/3uxHtOt: Նամակին կից ներկայացնում ենք նաև Ծրագիրը:
Սակայն, ինչպես ցանկացած նախաձեռնության պարագայում, մեր դեպքում էլ անհրաժեշտություն կա համագործակցելու համապատասխան լիազոր գերատեշչությունների հետ, որի շրջանակում հիմնադրամը դեռևս ապրիլ ամսին դիմել էր Արցախի Հանրապետության կառավարությանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և ՀՀ Միգրացիոն ծառայությանը՝ ակնկալելով համագործակցություն հնարավոր շահառուներ հայտնաբերելու հարցում։
Ցավոք, նշված գերատեսչությունները, չհետևելով իրենց գործառութային խնդիրներին, դրսևորելով ակնհայտ անտարբեր վերաբերմունք` ըստ էության մերժել են համագործակցության առաջարկը, /պատասխանները կցվում են/, իսկ Արցախի Հանրապետության կառավարությունից մինչ օրս չի ստացվել որևէ պատասխան։
Հաշվի առնելով Մեղրիի տարածաշրջանի, մասնավորապես` Նռնաձոր գյուղի վերաբնակեցման և զարգացման կարևորությունը, ինչպես նաև պատերազմի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների սոցիալական ապահովության խնդիրների հրատապ լուծման անհրաժեշտությունը, ակնկալում ենք ձեր աջակցությունը`լրագրողական գործունեության միջոցով հայտնաբերելու հնարավոր շահառուների և վերջիններիս ուղղորդելու հիմնադրամ։
Հայտնում ենք նաև մեր պատրաստակամությունը հնարավոր բոլոր ձևաչափերով համագործակցել լրատվամիջոցների հետ։
Լիահույս ենք, որ միասին կկարողանանք վերականգնել և հզորացնել մեր երկու պետությունները:
Կանխավ շնորհակալ ենք համագործակցության համար:
Հարգանքով`
Մեղրիի տարածաշրջանային զարգացման բարեգործական հիմնադրամ»: