ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Բելգիա։
Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը Բրյուսելից։
Բրյուսելում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Նախատեսվում է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատարի հանդիպումը Բելգիայի Թագավորության վարչապետ Ալեքսանդր դե Կրոնի հետ։
Մինչ այդ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայում էր, որտեղ հանդիպել է նախագահ Էմանուել Մակրոնի, Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Ռիշար Ֆերանի, Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ։