Թող իրենց մարդավարի պահեին, ՌԴ-ն շարունակեր հսկայական քանակով սպառազինություն տալ, ոնց որ մեզ էր տալիս․ Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Մասիսում հանդիպել է «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրների հետ, որտեղ ասել է․

«Ես կապված եմ էդ բանակի հետ, ես միշտ էդ բանակը իմն եմ համարել, բայց որ էդ բանակին ստորացնում են, որ էդ բանակի, իրա հիմար լեզվով ասած, ատամները ջարդում էր, բա չամաչե՞ր, բա չամաչե՞ր, որ ադրբեջանցին մտնում է մեր սահման, զինվոր է գերեվարում։ Իսկ էդ հրամանատարը որևէ բան անելու իրավունք չունի, իրա վերադասը ոչինչ չի անում, էդ սահմանում ոչինչ չի անում էդ կապիտուլյանտը։ Բա ես չեմ հասկանու՞մ էդ հրամանատարի հոգեվիճակը, իհարկե, հասկանում եմ։ Բայց որ նրանց ձեռքերը կապած են, ի՞նչ անենք, որ չամաչենք։ չի կարող այսպես շարունկվել։ 30 տարի ադրբեջանցին ռիսկ չէր անում մի բան աներ, իսկ հիմա գալիս մեր տարածքից մարդ է գերեվարում, տանում։ Եվ պատասխանը ի՞նչ ենք ստանում, ի՞նչ ենք անում, որ ետ բերենք, ոչ մի բան չենք անում։ Իսկ էդ իշխանավորը առանց ամաչելու, առանց սատկելու ասում է՝ Սև լճի 30%-ը գրավել են, ի՞նչ է, դրա համար պիտի կռի՞վ անենք, պիտի կրակե՞նք։ Մեր բանակին տարան պարտության, ջախջախեցին մեր բանակին։ Մեր բանակը չի պարտվել, ակնհայտորեն, թող իրենց մարդավարի պահեին, դաշնակցի նման պահեին, ՌԴ-ն շարունակեր իրենց ռազմատեխնիկական օժանդակություն ցուցաբերել։ Այսինքն՝ առանց 10 կոպեկի, առանց 1 դրամի հսկայական քանակով սպառազինություն տային, ոնց որ մեզ էին տալիս։ Հետո դուք շատ լավ գիտեք, որ բանակի մարտունակությունը միայն սպառազինությունից չի կախված։ Էդ սպառազինությանը տիրապետող էլ է պետք, մարտունակ զինվոր է պետք։ Այ, դրանով պետք է զբաղվեր»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել