Ինձ թվում էր` այլևս զարմանալու ու լացելու ունակություն չունեմ, բայց այդ նկարները տեսնելուց հետո արյունս սառեց իմ երակներում․ Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Մասիսում հանդիպել է «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրների հետ, որտեղ ասել է․

«Արդեն 67 տարեկան մարդ եմ, էդ ընթացքում ես ամեն ինչ տեսել եմ, ամեն ինչ․ պատերազմ տեսել եմ, ընկերների զոհվելու սահմռկեցուցիչ տեսարաններ եմ տեսել, ես զրուցել եմ տևական ժամանակ 2-3 որդի կորցրած ծնողների հետ։ Ամեն ինչ տեսել եմ, և ինձ թվում էր, որ ես այլևս զարմանալու ունակություն չունեմ և ընդհանրապես, լացելու ունակություն չունեմ։ Այ էդ քո ասած նկարները որ ես տեսել եմ, հավատա, ինձ թվաց, որ արյունս սառեց իմ երակներում։ Լավ, մա՞րդ են դրանք, 1 միլիմետր մարդկային որևէ բան կա՞, որակ կա՞ դրանց մեջ։ Ո՞նց կարելի է։ Նրանք բոլորը հերոս տղաներ են՝ անկախ նրանից՝ հերոսություն արե՞լ են, թե՝ ոչ։ Նրանք իրենց կյանքը՝ ամենաթանկ բանը տվել են էս երկրին, իսկ էս անասունները բերել լցրել են նրանց սառնարան։ Բա սատանա չեն սրանք, բա ի՞նչ են»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել