Այսօր նոր շարժակազմով սկսեցին աշխատանքը 24 և 47 համարի երթուղիները:
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Նոր կոմպակտ դասի ավտոբուսներով գործող 24 համարի երթուղին Նուբարաշեն թաղամասը կապում է քաղաքի հիմնական մասին հետ՝ հասնելով Եռաբլուր պանթեոն:
47 համարի երթուղին Նորաշեն թաղամասից Կենտրոնով կգնա դեպի Արաբկիր՝ մինչեւ Մալխասյանց փողոց:
Այսպիսով, արդեն վեց երթուղի սպասարկվում է նոր կոմպակտ ավտոբուսներով: Շարունակությունը՝ շուտով:
Բարի երթ»,-նշել է Հայկ Մարությանը: