Փակ դահլիճներում «փրկիչ» ներկայացողները, ովքեր իրենց աջակիցներին ներկայանում են փաստերը թաքցնելով, խեղաթյուրելով ու իրողությունը սեփական տեսակետից ներկայացնելով, մեկը մյուսի հետևից մի քանի անձանց միջոցով շատ արագ արդեն հասցրեցին մերժել Հ1-ի եթերում Փաշինյանի հետ բանավեճի հնարավորությունն ու առաջարկը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ։
«Ավելի քան վստահ եմ, որ հանրությանն էլ էր հետաքրքիր սպասվող բանավեճն ու դրա արդյունքները։
Բայց ինչպես փորձը ցույց տվեց, ոմանք կարող են խոսալ միայն փակ դահլիճներում, և միայն այն դեպքում, երբ դահլիճում չկան ընդդիմախոսներ, հարցերի վրա կոնկրետ շեշտադրում անողներ ու հակափաստարկներ ներկայացնողներ, հակառակ դեպքում կարող են շատ անհարմար իրավիճակում հայտնվել»,-գրել է նա։