Խոսնակը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի և Նիկոլ Փաշինյանի հնարավոր բանավեճի լուրերի մասին

ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ առաջին նախագահի հետ բանավիճելու առաջարկի հետ կապված լրագրողների բազմաթիվ հարցումներին, հայտնում եմ՝ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ազգակործան պատուհասի հետ խոսելիք չունի»,-նշել է նա։

«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը Նիկոլ Փաշինյանի բանավեճի հրավերը մեկնաբանել է այսպես․ «ՀՀ 2-րդ նախագահ, ԼՂՀ 1-ին նախագահ, նախագահ, որը ազատագրել է հողեր, չպետք է բանավեճի մեջ գտնվի մի անձի հետ, որը հողեր հանձնող է:

Նրան, իր իսկ նշանակած նախարարն ասում է, որ նա հաշվի չի առնում ՀՀ-ի շահերը: Նման անձի հետ բանավիճելու իմաստ, նպատակահարմարություն չեմ տեսնում»,-նշել է Վարդևանյանը։

Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ հայտնել էր․ «Ընտրությունների նախորդ օրը տեղի է ունենալու բանավեճ։ Եվ եթե մինչև այդ բանավեճը չպատասխանեն, էդ բանավեճի ժամանակ նրանք ստիպված են լինելու պատասխանեն հարցադրումներին։ Այո, ես և՛ Ռոբերտ Քոչարյանին, և՛ Լևոն Տեր-Պետրոսյանին սպասում եմ հունիսի 18-ին կայանալիք ուղիղ եթերում բանավեճի։ Էդ բանավեճի ժամանակ ամենալավը կերևա։ Որովհետև շատ հեշտ է փակ դահլիճներում խոսել, տղամարդլամիշ լինել։ Կգաք, դեմ-դիմաց կկանգնենք և կխոսենք, և բացատրություն կտանք։ Այո, Ռոբերտ Քոչարյանը պետք է բացատրություն տա, թե ինչու է 1997-1998 թվականներին Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողել»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել