Եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը կանգ է առել

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ խմբի աշխատանքներն այս պահին չեն շարունակվում:

«Ես բազմիցս հայտարարել եմ, որ այդ աշխատանքներն արդյունավետ կլինեն, եթե ընդհանուր իրավիճակը լինի առնվազն կայուն։ Իսկ այս իրավիճակում՝ սահմանային այս իրադրությունների պարագայում, չեմ կարծում, որ հնարավոր է կոնստրուկտիվ աշխատանք այդ հարթակում: Կոնտակտներն ընդհատվել են սահմանային միջադեպերից հետո»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Մհեր Գրիգորյանը։

Եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու որոշման մասին հայտարարվել էր հունվարի 11-ին Մոսկվայում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպման ժամանակ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել