Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ուղերձում նշված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Ընդունեք ամենաջերմ շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա առթիվ։

Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները շատ հաջող են զարգանում: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով հետասյու ևս հնարավորինս կամրապնդենք երկկողմ դաշնակցային հարաբերությունները՝ ի նպաստ մեր բարեկամական ժողովուրդների, ի շահ Անդրկովկասյան տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդման։

Անկեղծորեն ցանկանում եմ Ձեզ քաջ առողջություն, երջանկություն, բարեկեցություն և հաջողություն»:

Հիշեցնենք նաև, որ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ևս շնորհավորել էր Փաշինյանին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել