Այսօր Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ICRC) պատվիրակության ղեկավարի հետ քննարկել ենք 2021թ. մայիսի 27-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարված ՀՀ 6 զինծառայողների իրավունքներին վերաբերող հարցեր, ինչպես նաև պատվիրակության արդեն իսկ ձեռնարկած անհրաժեշտ քայլերը:
Այս մասին հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Կապի մեջ ենք նաև մեր բոլոր տղաների ընտանիքների հետ:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի հետ քննարկել ենք նաև մեր այն հայրենակիցների իրավունքներին առնչվող հարցերը, որոնք գերեվարվել են մայիսի 27-ից առաջ: