Վրաստանում ՀՀ դեսպանատան իրազեկումը՝ Հայաստանից Վրաստան մեկնել քաղաքացիների համար

Ինչպես արդեն հայտնել ենք, Վրաստանի վարչապետի գլխավորությամբ գործող կորոնավիրուսի տարածման և կանխարգելման միջգերատեսչական խորհուրդը որոշում է կայացրել հունիսի 1-ից բացել ցամաքային սահմանները։

Վրաստան հնարավոր կլինի մուտք գործել`

– վերջին 72 ժամվա ընթացքում արված PCR թեստի բացասական պատասխանի առկայության, կամ

– պատվաստման ամբողջ կուրսն (երկու դեղաչափ) անցնելու և միաժամանակ PCR թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում։
Տեղեկացնենք, որ միայն PCR թեստով Վրաստան ժամանած քաղաքացիները պարտավոր են երկիր մուտք գործելուց հետո 72 ժամվա ընթացքում ևս մեկ թեստ հանձնել, իսկ պատվաստման ամբողջ կուրսն անցած քաղաքացիները ժամանելուց հետո թեստ հանձնելու անհրաժեշտություն չունեն։

Վրաստանում Հայաստանի դեսպանատնից հայտնում են, որ քաղաքացիների տեղաշարժի համար հայ-վրացական սահմանային անցակետերից դեռևս բաց կլինի միայն Բագրատաշեն-Սադախլո անցակետը։

Անցակետն բաց է ամեն օր, ժամը՝ 10։00-20։00 ընկած ժամանակահատվածում։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Վրաստանի ողջ տարածքում գործում է պարետային ժամ՝ 23։00-05։00 ընկած ժամանակահատվածում, ինչպես նաև բաց և փակ տարածություններում դիմակի կրման պարտադիր պահանջ։

Պարետային ժամը խախտելու դեպքում տուգանքը կազմում է 2000 լարի, իսկ դիմակի չկրման կարգը խախտելու դեպքում՝ 20 լարի (կրկնվելու դեպքում՝ 40 լարի)։

Վրաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիները սահմանը հատելուց առաջ պետք է էլեկտրոնային եղանակով լրացնեն առցանց դիմում (հղումը ներքևում), որտեղ անհրաժեշտ է նշել

  • Անուն
  • Ազգանուն
  • Անձնագրի համար
  • Հեռախոսահամար
  • Էլ. հասցե
  • Քաղաքացիություն
  • Բնակության երկիր
  • Վրաստանում բնակության վայր (տան հասցե, հյուրանոց):

Հավելվածը՝ այստեղ։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել