Մեկ շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և տարհանվել է 4 աճյուն. Արցախի ԱԻՊԾ

Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են.
«Պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների աճյունների որոնման նպատակով ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը շաբաթվա ընթացքում կատարել է մեկ ելք: Մայիսի 24-ին Վարանդային շրջանից հայտնաբերվել և տարհանվել է ևս 4 աճյուն:
Զինադադարից հետո փրկարար ջոկատների կողմից իրականացված որոնողական աշխատանքերի արդյունքում հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1557 է»:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել