Զորամասերի մարտական հենակետերում ստուգայցեր են իրականացվել․ ՊՆ

Մայիսի 24-ից 25-ը ստուգայցեր են իրականացվել 1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի մարտական հենակետերում։

Այս մասին հյատնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Զորամիավորման հրամանատարական կազմը մարտական հենակետերում հետևել է ամրաշինական և ինժեներական աշխատանքներին ու ծառայության կազմակերպմանը, արձանագրել առկա խնդիրները։ Ստուգվել է նաև անձնակազմի պատրաստության մակարդակն ու առաջադրված մարտական խնդիրների կատարման պատրաստականությունը»,- ասված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել