Հայցում եմ բոլոր քաղաքացիների ներողամտությունը. «Իմ քայլի» պատգամավոր

Այսօր իմ էջում տարածել եմ ՊՆ առաջին հաղորդագրությունը, որը փաստորեն սխալ էր և կրկնակի ստուգումից հետո, ժամեր անց հերքվեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«Հայցում եմ բոլոր քաղաքացիների ներողամտությունը։

Ոչ մեկի համար գաղտնիք չի, որ պատերազմից հետո հայ հասարակության դեմ տարվող մեդիատեռորի պայմաններում ինձ դիրքավորել էի և շարունակում եմ դիրքավորել այդ մեդիատեռորի դեմ պայքարի առաջնագծում ու հենց այս հանգամանքով պայմանավորված ՝ էջումս տարածված այս փաստացի առաջին ապատեղեկատվության փաստը ինձ համար չափազանց ցավալի էր։

Ուզում եմ շեշտել, որ ամեն հնարավոր կերպով ձեռնամուխ եմ լինելու ոչ միայն բուն միջադեպի, այլև դրա մասին տարածված ՊՆ առաջին հաղորդագրության հանգամանքների պարզմանը։

Իսկ բոլոր բորենիանմաններին, որ անթաքույց հրճվում են թե՛ միջադեպի, թե՛ հաջորդած հաղորդագրության բերումով՝ մաղթում եմ մի քիչ բարոյականություն։ Չէ, ես, իհարկե, սին հույսեր չունեի, որ անցած մի քանի ամիսներին բանակի ուշադրությունը առաջնագծից դեպի Երևան շեղող, բանակը Երևան՝ հեղաշրջման հրավիրող սրիկաները ի սրտե էին ասում, թե բանակի կողքին են, բայց գոնե հույս ունեի, որ հայ զինվորների մասնակցությամբ այդ տեսանյութը փաստացի նախընտրական տեսահոլովակ չեն դարձնի։ Սխալվում էի, դարձրել են։

Մեկ անգամ ևս հայցում եմ բոլորի ներողամտությունը»,-նշել  էնա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել