Էսօր դատական համակարգի որոշումներից նեղվում է իշխանությանը․ Նիկոլ Փաշինյան

Շատ է խոսվում այն մասին, որ ՀՀ կառավարությունը ձախողել է արդարադատության և արդարության ոլորտում իրականացվելիք բարեփոխումները։

Այս մասին վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ասաց Ազգային ժողովի հատուկ նիստում ելույթի ժամանակ, որ երբեմն սրտնեղում են դրանից։

«Երրորդ հանրապետության պատմության ողջ ընթացքում դատական համակարգը, կներեք արտահայտությանս, նեղել է ընդդիմությանը։ Էսօր դատական համակարգի որոշումներից նեղվում է իշխանությունը։ Բա էլ հեղափոխությունը ո՞նց եք ուզում։ Բա ի՞նչ, մենք ուզում էինք գայինք, հեղափոխություն անեինք, որից հետո դատական համակարգը շարունակեր նեղել ընդդիմությա՞նը։ Եթե իշխանությունը երջանիկ լիներ դատական համակարգի որոշումներից՝ մենք կհամարեինք, որ բարեփոխումներ ենք արե՞լ․ ոչ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել