«Հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասված է․
«2021 թվականի ապրիլի 30-ին կայացել է «Հայրենիք» կուսակցության արտահերթ խորհրդի նիստ: Խորհրդի նիստի արդյունքում ընդունվել է հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու, դրա ձևաչափի վերաբերյալ որոշում:
Որոշումը հրապարակվելու է մայիսի 1-ին, ժամը 12:00-ին «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանի՝ լրատվամիջոցների համար կազմակերպվելիք մամուլի ասուլիսի ընթացքում»: