Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը Տավուշի մարզում շտաբային ուսումնավարժության նախապատրաստման և անցկացման մասին որոշում է ստորագրել, որում մասնավորապես ասված է․
«․ Իմ ղեկավարությամբ Տավուշի մարզում 2021 թվականի մայիսի 26-ին անցկացնել «Բնկաչության պաշտպանության միջոցառումների իրականացումը ուժեղ երկրաշարժի դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն։
2․ Նշանակել ուսումնավարժության շտաբի պետ՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ Վահան Փիրումյանին։
3․ Հաստատել՝
1․ ուսումնավարժության նախապատրաստման օրացույցային պլանը համաձայն հավելված -ի,
2․ ուսումնավարժության ղեկավարման շտաբի կազմը՝ համաձայն հավելված 2-ի։
4․ Ուսումնավարժությանը ընդգրկել՝
1․ ՀՀ Տավուշի մարզպետարանին
2․ ՀՀ Տավուշի մարզի արտակարգ իրավիճակների և տարհանման հանձնաժողովներին,
3․ Իջևան, Գանձասար և Գետահովիտ համայնքի ղեկավարներին»։