ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը առաջարկում է փոփոխություն կատարել «Հայաստանի Հանրապետության տոների ը հիշատակի օրերի մասին» օրենքում։
Առաջարկվող կարգավորումը հնարավորություն կընձեռնի օրենքով սահմանված այլ տոնական կամ հիշատակի օրերի հետ համընկնելու դեպքում ՀՀ քաղաքացու օրը նշել դրան հաջորդող կիրակ օրը:
Հիմնավորման մեջ նշվում է․ ««ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում 2019 թվականի ապրիլի 9-ին կատարվել է լրացում, որով ապրիլի վերջին շաբաթ օրը սահմանվել է ՀՀ քաղաքացու օր, որպես վերահաստատումն այն փաստի, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին և ՀՀ քաղաքացու ձայնը լսելի է ժողովրդական և իրավական պետության կայացման գործում:
Առաջին անգամ այդ օրը նշվել 2019 թվականի ապրիլի 27-ին: Քանի որ այն ֆիքսված օր չէ, այլ շարժական է, գործնականում լինում են համընկնումներ Օրենքով սահմանված այլ տոնական կամ հիշատակի օրերի հետ: Դրանից խուսափելու համար Օրենքի 4.1-ին հոդվածով միաժամանակ սահմանվեց, որ մայիսի մեկը շաբաթ օրվա հետ համընկնելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը»:
Հիշեցնենք, որ «Տոների և հիշատակի օրերի մասին» գործող օրենքի 4.1 հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր՝ նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը: Մայիսի 1-ը շաբաթ օրվա հետ համընկնելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը: Այս տարի Քաղաքացու օրը համընկնելու է ապրիլի 24-ի հետ, քանի որ այն ամսվա վերջին կիրակի օրն է։ Նշենք, որ ապրիլի 24-ին նշվում է Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։