Հնարավոր է վերադարձնել գերիներին, Շուշին ու Հադրութը․ Ռոբերտ Քոչարյան

Հայաստանում առկա բոլոր խնդիրների հիմքում ընկած է կառավարման ճգնաժամը: Այս մասին ասել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նշվում է նրա ֆեյսբուքյան էջում։

«Վատ է կառավարվել տնտեսությունը, ինչի արդյունքում ունենք տնտեսական անկում, պատերազմի ապաշնորհ կառավարման հետևանքով մենք ունենք պարտություն, զոհեր ու բազմաթիվ գերիներ։ Նրանց հետ վերադարձնելու անկարողությունը նույնպես կառավարման հմտություններից զուրկ պետական իշխանության մասին է խոսում։

Պետական կառավարման ճգնաժամի վերացմամբ հնարավոր է հզորացնել Հայաստանը: Ամրապնդելով մեր բանակցային դիրքերը՝ հնարավոր է վերադարձնել գերիներին, Շուշին ու Հադրութը, դառնալ տարածաշրջանի ամենաուժեղ պետությունը։

Այսպիսին է տեսնում նախագահ Քոչարյանը Հայաստանի ապագան, ինչի մասին էլ խոսել էր իր աջակիցների հետ նախորդ հանդիպման ընթացքում։ Սա հանդիպման տեսագրության երկրորդ հատվածն է»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել