Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տաթևիկ Ստեփանյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ապրիլի 29-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Տաթևիկ Ստեփանյանին ազատել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»։

Մեկ այլ որոշման համաձայն, Տաթևիկ Ստեփանյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնում։

Հիշեցնենք, որ Տաթևիկ Ստեփանյանն այդ պաշտոնին նշանակվել էր ՀՀ վարչապետի 2020 թ. մայիսի 15-ի որոշմամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել