Հռիփսիմե Առաքելյանի՝ ավագանու անդամի լիազորությունները դադարեցվել են

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ապրիլի 27-ին արձանագրություն է ստորագրել՝ ավագանու անդամ Հռիփսիմե Առաքելյանի լիազորությունները դադարեցնելու մասին։

Արձանագրության մեջ մասնավորապես ասվում է․

«Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և 4-րդ մասը՝ դադարեցնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Հռիփսիմե Առաքելյանի՝ ավագանու անդամի լիազորությունները»։

Ավագանու մանդատը վայր դնելու մասին արված հայտարարությունում Հռիփսիմե Առաքելյանը նշել էր․ «Ավաղ,այն ինչ կատարվում է մեր երկրում վերջին 3 տարվա ընթացքում՝ բոլորիս է հայտնի և ակնկալել,որ քայլականների հետ հնարավոր էր որևէ հաջողության հասնել՝ սին հույսեր էին։ Իսկ ահա վերջին յոթ ամսվա խայտառակ իրողություններն ինձ համար այլևս անհնարին դարձրեցին այս անպատասխանատուների հետ որևէ բան քննարկելը,աշխատելը, նիստերին մեկ դահլիճում գտնվելը,դա իմ սկզբունքներին հակասում է։ Ես վայր եմ դնում Երևանի ավագանու անդամի մանդատս, շնորհակալություն եմ հայտնում «Բարգավաճ Հայաստան»:

Կուսակցությանը վերջին 2,5 տարվա ունեցած համագործակցության և վստահության համար։ԲՀԿ֊ին մաղթում եմ հաջողություն առաջիկա ԱԺ ընտրություններում։ Կհանդիպենք»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել