Քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորած, ինչպես նաև գերեվարված անձանց ընտանիքների անդամներն այսուհետ հանդիսանում են՝ 2020 թ․ ռազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիներին տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրի շահառու: Այս մասին հայտնում է ԱՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
«Նրանց կտրամադրվի 1,000,000 դրամի չափով միանվագ աջակցություն։
Ծրագրի շահառուները կարող են դիմել մինչև 2021 թվականի դեկտեմբերի 1-ը՝ դիմում ներկայացնելով e-request.am միասնական հարթակի կամ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքէջի՝ mlsa.am-ի «Գրեք նամակ» բաժնի միջոցով:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 047 94 72 13 հեռախոսահամարով»,- ասված է հայտարարության մեջ: