ԱԻՆ-ը դպրոցներում ուսուցողական ծրագրեր է անցկացնում

Հանրապետության դպրոցները ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի մշտական ուշադրության կենտրոնում են: Բնակչության հետ տարվող աշխատանքների վարչությունն ուսուցում է իրականացնում Երևանի 50 դպրոցներում, սակայն այս տարվա փետրվարին տեղի ունեցած երկրաշարժն այն փոփոխությունների է ենթարկել. ավելացվել է պարապմունքների հաճախականությունը:

Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Վարչության պետը նշում է, որ իրենց ծառայությամբ հետաքրքրվող հիմնարկների թիվն օրեցօր աճում է: Բացի այդ, կառույցն իրականացնում է նաև կրթական գործունեություն: Արդեն հրապարակել է 4 գրքույկ, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել դպրոցներում ավելացնել խաղ վիկտորինաներն ու շարժական խաղերը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել