Նոր մասնագիտություն՝ երեխայի խնամքի կազմակերպմանը զուգահեռ

Հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների զբաղվածության ապահովման ծրագրի շրջանակում մայրիկներն արդեն իսկ սկսել են հմտություններ ձեռք բերել մատնահարդարի ու դերձակի մասնագիտությամբ։

Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Այս նպատակով՝ նախարարությունը «Հայ մայրեր» հասարակական կազմակերպության հետ շարունակում է համատեղ աշխատանքներ իրականացնել՝ հնարավորություն տալով ձեռք բերել նոր մասնագիտություն՝ երեխայի խնամքի կազմակերպմանը զուգահեռ։

Անհրաժեշտ գիտելիքից բացի՝ ծրագրի մասնակիցներին տրվում է նաև հոգեբանական խորհրդատվություն՝ միջանձնային, երեխաների հոգեբանական խնդիրների հաղթահարման, երեխայի համար ապահով և բարենպաստ միջավայր ստեղծելու վերաբերյալ:

Նոր խմբի ուսուցման մեկնարկը կտրվի շուտով. գրանցման համար կարող եք գրել «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության ֆեյսբուքյան էջին, այլ հարցերի դեպքում՝ զանգահարել 093 71 01 06 հեռախոսահամարով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել