Պատանին խոսելու պատրվակով մի տղամարդուց բջջային հեռախոս էր խնդրել, իսկ հեռախոսը ստանալուց հետո փախել էր. ոստիկանություն

Ապրիլի 24-ին Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում կողոպուտի վերաբերյալ տեղեկություններ ստացվեցին։ Տեղեկությունների համաձայն՝ Գյումրու Շչեդրինի փողոցի բնակիչ մի պատանի խոսելու պատրվակով մի տղամարդուց բջջային հեռախոս էր խնդրել, իսկ հեռախոսը ստանալուց հետո փախել էր։

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Դեպքը տեղի էր ունեցել ապրիլի 23-ին, ժամը 15-ի սահմաններում, Գյումրու Գարեգին Նժդեհի հրապարակում։ Կասկածվողը հայտնաբերվել ու ներկայացվել է ոստիկանության Կումայրիի բաժին ու խոստովանել։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվել է նաև գողոնը։ Պարզվել է տուժողի ինքնությունը։ Տղամարդուց հաղորդում է ընդունվել։ Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը ոստիկանության Կումայրիի բաժնից փոխանցվել է Շիրակի մարզային քննչական վարչություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել