Վարչապետի որոշմամբ Երևանի նախկին փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը պաշտոնի է նշանակվել

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ապրիլի 26-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով և 25-րդ հոդվածի 22-րդ մասով՝ Արամ Սուքիասյանին նշանակել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ»։

Օրեր առաջ Հանրային հեռարձակողի խորհուրդը անդամի թափուր տեղի համալրման համար մրցույթ անկացնելու մասին հայտարարության մեջ նշել էր, որ մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, հայերենին տիրապետող և բարձրագույն կրթություն ունեցող, տեսալսողական բնագավառի, ինչպես նաև գիտության, կրթության, մշակույթի և լրագրության ոլորտի գործիչներ:

Ավելի վաղ, մարտի 31–ին կայացած ՀՌՀ նիստում հաստատվել էր ժամանակավոր մրցութային հանձնաժողովը՝ հետևյալ կազմով․

  • Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյան – ՀՀ Տավուշի թեմի առաջնորդ,
  • Արա Երնջակյան – ՀՀ ժողովդական արտիստ, բեմադրիչ, դրամատուրգ, արվեստագիտության թեկնածու,
  • Դավիթ Մուրադյան – Գրող, կինոգետ, պրոֆեսոր,
  • Մարգարիտա Մնացականյան – Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոս, դոցենտ, պիեսների հեղինակ,
  • Կամո Հովհաննիսյան – Մշակույթի վաստակավոր գործիչ:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել