Պայմանավորվածություն է ձեռք բերվել մասնագիտական խմբերի փոխայցելությունների կազմակերպման վերաբերյալ․ պաշտպանության նախարարը հանդիպել է Հնդկաստանի դեսպանի հետ

Ապրիլի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի համագործակցության ներկա վիճակն ու առաջիկա ծրագրերը: Հատուկ ուշադրություն է դարձվել ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարներին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտ ապագայում մասնագիտական խմբերի փոխայցելությունների կազմակերպման վերաբերյալ` համագործակցությանը գործնական ընթացք հաղորդելու նպատակով:

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ Արցախի դեմ սանձազերված ռազմական գործողությունների ընթացքի և դրանց ավարտից հետո ստեղծված իրավիճակի, տարածաշրջանում անվտանգային մարտահրավերների վերաբերյալ»,- ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել