Սյունեցիները «ջերմ» ողջունեցին վարչապետին, կրկին հիշեցին Մանվել Փարամազյանին. փաստաբան

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը այսօր՝ ապրիլի 26-ին, կանչվել է Քննչական կոմիտե: Լրագրողների հետ զրույցում նրա փաստաբանն ասաց որ, նրան կանչել էին հին գործի շրջանակներում:

Հիշեցնենք, որ Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Մարդու առևանգումը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ): Նշված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ևս 5 անձի:

Նշենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հիմքերի բացակայության պատճառով մերժել է Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։

«Հիմա էլ հրավիրեցին և փոխեցին մեղադրանքը, ըստ նոր մեղադրանքի այնպես է ստացվում, որ պարոն Փարամազյանը կազմակերպել է ինչ-որ անձի առևանգում: Քանի որ մենք կալանքի հետ կապված քրեական գործի որոշ նյութերին ծանոթ ենք՝ կարող ենք փաստել՝ առևանգում առհասարակ տեղի չի ունեցել»,-ասաց փաստաբանը:

Նրա խոսքով` նախորդ անգամ Մանվել Փարամազյանին մեղադրանք առաջադրվեց, քանի որ պահանջել էր վարչապետի հրաժարականը. «Հիմա էլ, տեսել եք, ջերմ ողջունել են վարչապետին սյունեցիները ու չգիտես ինչու հիշել են պարոն Փարամազյանին, հիմա էլ հրավիրել են նոր մեղադրանք են առաջադրել, որը կապված է նույն դեպքի հետ»,-նշեց նա:

Նա ասաց, որ միայն քաղաքական ուղվածություն ունի այս ամնը և կալանավորման միջնորդություն դեռ չեն ներկայացրել:

«Սյունեցիների պահանջը հետևյալն է՝ գտնել ուժեր, ովքեր կարող են լուծումներ առաջարկել, վերացնել պատերազմի հետևանքները, ուրիշ ոչինչ»,-ասաց  Քաջարանի քաղաքապետը:

Նրա խոսքով՝ այսօրվա իշխանությունը բոմբ է դրել Սյունյաց աշխարհի տակ, ՀՀ-ի տակ ու ֆիթիլը վառել են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել