ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ Հայաստանը այժմ քաղաքական, բարոյական ու հումանիտար ճգնաժամի մեջ է և արտահերթ խորհրդարանական ընտրությունները ճգնաժամից դուրս գալու ելքն են։
Նա նշեց, որ վարչապետի հրաժարականից հետո մեկնարկում է խորհրդարանի արձակման գործընթացը։
Մարուքյանը նշում է, որ հրաժարականի հայտարարությունից հետո կոչեր են հնչում, թե խորհրդարանական ուժերը պետք է իրենց վարչապետի թեկնածուներին առաջադրեն և կանխեն ընտրությունները։
«Մենք բան ենք պայմանավորվել, խոսք ենք տվել, որ արտահերթ ընտրությունները պետք է լինեն։ Առանց հուշագիր ստորագրելու։ Մենք զիջման ենք գնացել՝ արտահերթ ընտրությունների անցկացման համար։ Ուզում եմ պաշտոնապես հայտարարել՝ ոչ մի ճնշում մեզ վրա չի աշխատելու։ Անհնար է մեզ ճնշել, 2018-ին ենք մեզ ցույց տվել։ Մենք որևէ ավանտյուրայի չենք գնալու»,-նշեց Մարուքյանը։
Նա խոստացավ, որ ԼՀԿ-ն չի գնում ընտրությունների ինչպես գործող իշխանության վերարտադրությունը ապահովելու, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանի ընտրվելու համար․ «Մենք չենք առաջադրի վարչապետի թեկնածու, որ լինեն ընտրություններ»: