ՀՀ երկրորդ նախագահն ընտանիքի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ: Այս մասին հայտնում է Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջը։
«Հատված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Ցեղասպանությունն ու մարդու իրավունքները» միջազգային համաժողովի ելույթից, 20 ապրիլի 2005 թվական.
«Մեծ քաղաքականությանը զոհաբերվեց Հայոց Եղեռնը միջազգայնորեն դատապարտելու եւ պատմական արդարությունը վերականգնելու անհրաժեշտությունը: Ցեղասպանություն ծրագրած եւ իրագործած հանցագործները հիմնականում մնացին անպատիժ: Ավելին, Թուրքիային վերադարձվեց Բեռլինում սպանված Թալեաթ փաշայի աճյունը եւ այն պատվով թաղվեց Ստամբուլում: Դա անպատժելիության էստաֆետի փոխանցման տխուր վկայությունն էր: Նման ոճրագործությունների մոռացության համար մարդկությունը չափազանց մեծ գին է վճարում»»,- ասված է հայտարարության մեջ: