Պուտինը Փաշինյանի հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև, նրանք քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Գոհունակությամբ նշվել է, որ ռուս խաղաղապահների ջանքերով իրավիճակը տարածաշրջանում մնում է կայուն և հանգիստ: Մտքերի փոխանակություն է տեղի ունեցել երկկողմ համագործակցության արդիական հարցերի շուրջ ներառյալ էներգետիկայի ոլորտում »,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, Փաշինյանը հայտնել է հունիսին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ Հայաստանում ներքաղաքական իրավիճակի զարգացման մասին:

ՀՀ վարչապետի աշխատակազմից էլ հայտնում են, որ կողմերը քննարկել են 8-րդ կետի լիարժեք կյանքի կոչման անհրաժեշտությունը, որը վերաբերում է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց փոխանակմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել