Ինչ անել, եթե ջրածախսը կասկածի տեղիք է տալիս կամ սպառած ջրի դիմաց հաշիվներում անճշտություններ կան

Եթե սպառած ջրի դիմաց հաշիվներում կան անճշտություններ՝ հարկավոր է դիմել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ Բաժանորդների սպասարկման գրասենյակ կամ զանգահարել «Հեռախոսային կենտրոն»: Իսկ գրավոր՝ խնդիրը կարելի է ներկայացնել կայքի «Հետադարձ կապ» բաժնի միջոցով:

Այս մասին տեղեկանում ենք «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերությունից։

Եթե ջրածախսը կասկածի տեղիք է տալիս, ապա նման դեպքում հարկ է դիմել Բաժանորդների սպասարկման գրասենյակ կամ զանգահարել «Հեռախոսային կենտրոն»՝ ջրաչափի արտահերթ ստուգաչափման համար։  Իսկ գրավոր՝ կարելի է դիմում ներկայացնել կայքի «Հետադարձ կապ» բաժնի եւ [email protected] էլեկտրոնային փոստի միջոցով:

Ջրաչափի ստուգաչափումն իրականացնում է «Վեոլիա  Ջուր» ՓԲԸ՝ իր հաշվին, բացառությամբ այն դեպքի, երբ Բաժանորդի նախաձեռնությամբ ջրաչափի արտահերթ ստուգաչափման արդյունքում ջրաչափի խախտում չի արձանագրվել։ Այս դեպքում Բաժանորդը պարտավոր է հատուցել ստուգաչափման հետ կապված անհրաժեշտ ծախսերը՝ Չափագիտական մարմնի (ջրաչափերի ստուգաչափման լաբորատորիա՝ Երևան, Շիրակի 94, Աէրացիա կայանի տարածք) փորձագիտական եզրակացությունը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել