Հնարավո՞ր է, արդյոք, նոր պատերազմը․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ նշելով․

«Հնարավո՞ր է, արդյոք, նոր պատերազմը։ Հայաստանը կոլապսից հանելու ի՞նչ լուծումներ կան։ Ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու երկրի կառավարումը ստանձնելուց հետո: Այս և այլ նմանատիպ հարցերի պատասխանեց նախագահ Քոչարյանը՝ աջակիցների հետ հանդիպմանը, որը հատվածներով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։

Երկրորդ նախագահը մշտապես հանդիպումներ է ունենում թե՛ իր աջակիցների, թե՛ հանրային և թե՛ մասնագիտական տարբեր շրջանակների հետ։ Աջակիցների հետ այս հանդիպումը տեղի է ունեցել 2021 թվականի ապրիլի 21-ին»։

Ռոբերտ Քոչարյանն անդրադարավ թե՛ պատերազմին, թե՛ Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությանը, թե՛ ընտրություններին։

Նրա խոսքով՝ ընտրություններում հիմնական թիրախն ինքն է լինելու։ «Հպարտ եմ, որ այս իշխանության ատելությունը վաստակել եմ: Ընտրությունները լինելու են երկբևեռ, եւ այն, ինչ անում է այսօր իշխանությունը՝ կապված իմ հետ, կամ հնարավոր այն դաշինքի հետ, որը ես եմ գլխավորելու, իրենք իմ փոխարեն քարոզչություն են անում: Իրենք աջակցում են և աջակցելու են այս բևեռի ձեւավորմանը:

Հիմա ես գիտեմ, որ շատերի մոտ կարծիք կա, որ իրենք արդեն քարոզարշավ են սկսել և մենք հետ ենք մնում: Հանգիստ ենք․ հանգիստ, պլանավորված մեր քայլերով առաջ ենք գնալու, հենց հրաժարականը տվեց, հաջորդ օրը սկսելու ենք մեր աշխատանքները: Եթե իշխանությունն այսօր հազարավոր հարց ունենալով զբաղված է քարոզչությամբ, դա չի նշանակում, որ ես պետք է մտնել նույն պրոցեսի մեջ՝ ասելով, որ միգուցե ես հետ կմնամ: Էդպես չի, պլանավորված, մենք գիտենք՝ ենբ ենք սկսելու, ոնց ենք սկսելու, ինչ ուժերով․ հանգիստ մնացեք, ուղղակի  այս հարցում վստահեք ինձ»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել