Ադրբեջանն արել է մի բան, ինչը վերջին մոտ 80 տարվա ընթացքում Եվրոպայի ոչ մի երկիր չի արել․ Ռուբեն Ռուբինյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը ելույթ է ունեցել՝ ասելով․

«Ադրբեջանի նախագահը Բաքվում բացեց այսպես կոչված «ռազմավարի պուրակը», որտեղ շղթայված, մահացող կամ վիրավոր հայ զինվորների մանեկեններ են տեղադրված՝ նվաստացուցիչ, ապամարդկայնացնող մանեկեններ, որոնցով հայերը պատկերված են որպես տգեղ, հիմար կամ չար: Այո, սա իրական կյանք է, և, հարգելի գործընկերներ, Ադրբեջանն արել է մի բան, ինչը վերջին մոտ 80 տարվա ընթացքում Եվրոպայի ոչ մի երկիր չի արել: Նրանք ինստիտուցիոնալիզացրել են ատելությունը հայերի նկատմամբ:

Եվ այս իրավիճակում, այս մթնոլորտում, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը վերադարձրել է իր ունեցած բոլոր ռազմագերիներին, չնայած միջազգային հումանիտար իրավունքին, չնայած նոյեմբերի եռակողմ հայտարարությանը, որով ավարտվել են ռազմական գործողությունները, նրանք հրաժարվում են հայրենիք վերադարձնել հայ ռազմագերիներին և այլ գերեվարվածներին: Սա անընդունելի է»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել