Խորհուրդ կտամ Բաքու կատարած այցի ժամանակ հայացք նետել հայտնի «Ռազմավարի պուրակին» և տեսնել, թե ինչպես է ֆաշիզմը զարգանում Հարավային Կովկասում․ Տաթևիկ Հայրապետյան

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել․

«ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հանձնաժողովը այսօրվա նիստում քննարկում էր Արցախյան 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքների ուսումնասիրման հարցով զեկույցի հեղինակ՝ Փոուլ Գավանի` (Իսլանդիա) փաստահավաք գործունեություն իրականացնելու նպատակով տարածաշրջան այց կատարելու խնդիրը: Դրա վերաբերյալ իմ ելույթում շեշտել եմ.

«Ողջունում եմ զեկուցողի պատրաստակամությունը այցելել տարածաշրջան և հատկապես՝ Արցախ, որպեսզի հենց տեղում պարզ դառնա իրականությունը, վստահ եմ այդ այցը կօգնի հնարավորինս համապարփակ և բալանսավորված զեկույց պատրաստելու հարցում: Նաև, խորհուրդ կտամ, Բաքու կատարած այցի ժամանակ հայացք նետի հայտնի «Ռազմավարի պուրակին» և տեսնի իր աչքով, թե ինչպես է ֆաշիզմը զարգանում Հարավային Կովկասում: Կարևոր է, որ զեկուցողը ուշադրություն դարձնի հետպատերազմյան շրջանում ծավալվող դիսկուրսներին, ատելության խոսքին, որը պետական ամենաբարձր մակարդակով քարոզվում է Ադրբեջանում: Դա կօգնի տեսնել այս հակամարտության ամբողջական պատկերը»»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել