Անհայտ անձինք փոս են փորել, ջարդել Իջևանի Սուրբ Անդրե վանքի խորանի քարերը․ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Տավուշի մարզային ծառայության հուշարձանի պահապանը, հերթական շրջայցի ժամանակ, իրավախախտում է արձանագրել:

«Իջևան համայնքում հաշվառված Սուրբ Անդրե (Վարդան Արևելցու մենարան) միջնադարյան հուշարձանի տարածքում։ Վանքի խորանի հատվածում անհայտ անձը կամ անձինք փոս են փորել, ջարդել` խորանի քարերը։

ՊՄՊ Տավուշի մարզային ծառայությունը ահազանգել է ոստիկանություն»,- ասված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել